...
Վիրաբուժական ծառայությունները «Արմենիա» ՀԲԿ-ում կորոնավիրուսային համավարակի ժամանակ. հարցազրույց Աշոտ Կուրղինյան. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ն են «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական ծառայության ծավալները:
Արմենիա բժշկական կենտրոնն ունի մեծ հնարավորություններ: Կենտրոնում՝ վիրաբուժության ուղղությամբ, առկա են բազմաթիվ ծառայություններ՝ անեսթեզիոլոգիա, վերակենդանացում, անոթային վիրաբուժություն, նյարդավիրաբուժություն, միկրոպլաստիկ, դիմածնոտային վիրաբուժություն, ուրոլոգիա, ընդհանուր վիրաբուժություն և այլն: Առանց ավելորդ չափազանցության, հպարտությամբ ուզում եմ նշել, որ տեսնում եմ յուրահատուկ մասնագետների, որոնք առանձնահատուկ գործ են կատարում:
Մեր պոտենցիալը շատ հստակ երևաց նաև պատերազմի ժամանակ, երբ, միաժամանակ, շարունակվում էր նաև կորոնավիրուսով հիվանդների սպասարկումը: Պատերազմի ընթացքում տարբեր վնասվածքներով և վիրավորումներով զինծառայողներին ցուցաբերած օգնության ծավալով (ավելի քան 700 զինվոր) հանրապետությունում մեր բժշկական կենտրոնն առաջիններից է: Բոլոր ծառայություններն աշխատել են խիստ լարված, բայց որևէ խնդիր չի առաջացել՝ ռեանիմացիայից սկսած և վերջացրած վիրաբուժական բոլոր բաժիններով: Բժիշկներն ու ամբողջ բուժանձնակազմն առավելագույնն են ցուցաբերել:
Ի՞նչ փոփոխություններ է առաջացրել կորոնավիրուսային համավարակը հիվանդանոցի գործունեության մեջ:
Կորոնավիրուսային համաճարակի պայմաններում շատ հիվանդանոցներ, ստիպված՝ ելնելով անհրաժեշտությունից, իրենց պոտենցիալը և հնարավորությունները կենտրոնացրել են համավարակի վրա, որի պարագայում շատ կարևոր մասնագիտական ոլորտներ, կարծես, ուշադրությունից դուրս են մղվել` հայտնվելով երկրորդ պլանում, օրինակ, նյարդավիրաբուժությունը, ուրոլոգիան, վերականգնողական վիրաբուժությունը, ուռուցքաբանությունը, որոնք խիստ անհրաժեշտ ծառայություններ են և նույնիսկ համավարակի ժամանակ հնարավոր չէ անտեսել:
«Արմենիա» բժշկական կենտրոնը, մեծ դժվարությամբ և մեծ աշխատանքի շնորհիվ, փորձում է համադրել`կարողանալ օգտակար լինել և՛ համավարակի դեմ պայքարում, և՛ մյուս ծառայություններն ուշադրությունից դուրս չթողնել: Կարծում եմ, դա ստացվում է:
«Արմենիա» բժշկական կենտրոնում` հնարավորություններից զատ, ի՞նչ առավելություններ եք տեսնում:
Հետաքրքիր բան եմ տեսնում մեր կենտրոնում: Այս ավանդույթը եղել է, կա, և դա կենտրոնի տնօրինության, գլխավոր տնօրենի կամքի, հոգածության շնորհիվ է իրականանում: Դա այն է, որ հիվանդանոցը հանրապետությունում ընդունված է անվանել «բաց դռներով» հիվանդանոց: Այստեղ չեն մերժվում այն հիվանդները, որոնք, սովորաբար, այլ հիվանդանոցներում ինչ-ինչ պատճառներով մերժվում են՝ վճարունակության, կարգավիճակի, ամենակարևորը՝ բարդություններով ընթացող հիվանդությունների, որոնց վրա ջանք, գումար, դեղորայք, մասնագիտական աշխատանք, եռանդ կենտրոնացնելը կարող է լինել տևական, իսկ արդյունքներն՝ ուշացած: «Արմենիա» բժշկական կենտրոնն այն եզակի բժշկական հաստատությունն է, որը չի տրտնջում նման հիվանդներից և, ունենալով բոլոր մասնագիտական հնարավորություններ, կարողանում է բոլոր ոլորտներում` ռեսուրսներով, տարբեր մասնագետների ջանքերով օգտակար լինել բոլորին: Վիրաբուժական բաժանմունքում հիվանդներ ունենք ծերանոցից, խնամքի կենտրոններից, քրոնիկական հիվանդներ, ովքեր հարազատներ չունեն կամ փախստականներ են, որոնք ամիսներով բուժվում են մեր հիվանդանոցում: Եվ շատ լավ է, որ կա բուժհաստատություն, որտեղ չեն մերժում :
Այսօրվա բուժառուներից շատերը կարևորում են սպասարկման մակարդակը…
Իհարկե, դա այդպես է, մենք չենք մոռանում բավարարել նաև այնպիսի մարդկանց պահանջները, որոնք ավելի յուրահատուկ սպասելիքներ և սպասարկման կարիք ունեն: Եվ, օրենքի թույլատրման սահմաններում, անհատական մոտեցում ենք ցուցաբերում յուրաքանչյուրին: Ունենք բավականին լավ պայմաններ, անհատական հիվանդասենյակների մշակված սխեմաներ, որոնք այսօրվա պայմաններում, անկասկած, անհրաժեշտություն է: Ուշադրության կենտրոնում են նաև սոցիալապես անապահով հիվանդները. դա ուզում եմ հատկապես շեշտել:
Մեծահասակների հիվանդանոցում մանկական ծառայություն հիմնելը մեծ խիզախություն է: Ի՞նչ քայլեր են արդեն ձեռնարկված:
Կենտրոնում արդեն գործում ենք մանկական ընդհանուր վիրաբուժության, օրթոպեդիայի և վնասվածքաբանության, քիթ-կոկորդ-ականջաբանության ծառայություններ և, ինչպես արդեն նշեցի, այդտեղ ես ունեմ իմ համեստ ներդրումը. դա եղել է իմ առաջարկով ու ջանքերով:
Մեկ տարի է, ինչ մանկահասակ երեխաների ծառայության շրջանակում իրականացնում ենք վիրահատաություններ: Այս ընթացքում, ապրիլ-մայիս ամիսներից ի վեր, վիրահատել ենք մոտավորապես 200 երեխա (վիրաբուժական՝ 22, ուրոլոգիա՝ 7, քիթ-կոկորդ-ականջաբանություն՝ 51 և վնասվածքաբանություն՝ 120/: Երբ ծառայություններն իրականացվեն առանձին բաժանմունքներում՝ այս թիվը 3-4 անգամ կավելանա:
Ինչպե՞ս եք լուծել մանկական մասնագետների հետ կապված հարցերը:
Երեխաներով զբաղվում են միայն երեխաների բուժման փորձ ունեցող բժիշկներ: Բաժանմունքում աշխատում է մանկական տրավմատոլոգ-օրթոպեդ Արա Աշոտի Այվազյանը, ով երկար ժամանակ աշխատել է Օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտական կենտրոնում: Արդեն գործում է քիթ-կոկորդ ականջաբանության բաժանմունքը:
Եվ, ամենակարևորը, մենք հրավիրել ենք և աշխատանքային պայմանագիր ենք կնքել հանրապետության գլխավոր մանկական անեսթեզիոլոգ Հրանտ Զավենի Կալենտերյանի հետ:
Սա այն թիմն է, որի անդամները մասնագիտությամբ, իրենց փորձառությամբ` մանկաբույժներ են:
Ի՞նչ այլ ծրագրեր ունեք մանկական ծառայության զարգացման համար:
Մենք դեռ բարելավելու ենք պայմանները, մտածում ենք առանձին մասնաշենքի, մասնահարկի մասին, որտեղ լիովին կառանձնացվի մանկական ծառայությունը, սկզբում` մանկական վիրաբուժությունը: Ծառայությունը զարգացնելու համար ունենք ադմինիստրացիայի լիարժեք աջակցությունը, ինչի համար ուրախ ենք:
Որիշ ի՞նչ ծրագրեր և նպատակներ կան առաջիկայում:
Հիմա աշխատում ենք նաև մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայությունը մեծացնելու ուղղությամբ: Դա գինեկոլոգիական խնդիրներով տառապող կանանց, հղիների հսկողություն հիմնելը և ծավալելն է` պոլիկլինիկային կից, Աջափնյակ թաղամասի բնակչության համար, ինչը նորություն կլինի: Արդեն պայմանավորվածություն ունենք նախարարության հետ, հիմա առաջին քայլերն ենք անում` աշխատասենյակներն ենք կահավորում:
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն